Ինչու հեռուստաընկերությունները լիցենզիա չստացան. դաշտի տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Ըստ այդմ, համապետական սփռման իրավունք ստացան հետևյալ հեռուստաընկերությունները.

  1. «Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
  2. «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
  3. «Շանթ» ՍՊԸ- 680
  4. «ATV» ՍՊԸ- 670

Իսկ ահա, Կենտրոն, Հինգերորդ ալիք, Հ2 և Արմնյուզ հեռուստաընկերությունները զրկվեցին այդ իրավունքից՝ ստանալով հնարավորություն միայն մայրաքաղաքային սփռման համար: Նկատենք՝ համապետական սփռման հնարավորությունից զրկվել են այն հեռուստաընկերությունները, որոնք հեղափոխությունից հետո ավելի ընդդիմադիր գործունեություն էին ծավալում՝ քննադատելով գործող իշխանություններին: Այստեղ ուշագրավ է նաեւ Հայկական երկրորդ հեռուստաալիքի պատմությունը: Հայկական երկրորդ հեռուստաընկերության սեփականետեր Սամվել Մայրապետյանը ձերբակալվեց հենց 2018 թվականին՝ հոկտեմբերին, այնուհետև նրան չէին թողնում անգամ բուժման նպատակով լքել Հայաստանը, իսկ այժմ էլ հեռուստաընկերությու զրկվեց համապետական սփռման հնարավորությունից: Գործարարը մեղադրվում էր 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Նմանատիպ իրավիճակ է նաեւ մյուս հեռուստաընկերությունների պարագայում եւ բոլորն էլ հանդիսանում են ընդդիմադիր, այս դեպքում նաեւ տուժված:




Լրահոս