ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes եւ «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է գնաճը:
Արտաշես Փանոսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ, օրինակ` սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առեւտրում` արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս եւ այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի կամ ճյուղի գնաճն է եւ հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին: Այն թեեւ ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն առավել ընկալելի է հասարակության համար:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ զեկույցը:
Մանուշակ Պողոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ: Վարկային զեկույցը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝
անձի նույնականացման տվյալներ; վարկային պատմություն; հանրային տվյալների բազաներից տեղեկություններ; հարցումների վերաբերյալ տեղեկություններ:
Վարկային զեկույցում չեն արտացոլվում տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, ինչպես նաեւ անձի եկամուտին՝ բացառությամբ միջին ամսական եկամտի: Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝
տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) եւ գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում,
վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՐԴ». Տեղեկացնենք, որ վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) եւ նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: Զեկույցը կազմված է ԱՔՌԱ անդամ կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա եւ արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:




Լրահոս