JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է որպես 2021-ի Լավագույն գործատու Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև դարձել է 16 ընկերություններից մեկը, որոնք արժանացել են այս մրցանակին համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու վկայագիրը շնորհվում է այն ընկերություններին, որոնք իրենց աշխատողներին առաջարկում են ակնառու աշխատանքային պայմաններ և որտեղ աշխատակիցները միշտ առաջին տեղում են: JTI-ը միջազգային մակարդակով ձեռք է բերել այդ կարգավիճակը յոթերորդ անգամ անընդմեջ՝ 2014 թվականից սկսած:
Ինչպե՞ս է ընկերությունը ստանում Լավագույն գործատու կարգավիճակ
Լավագույն գործատու վկայական ստանալու համար ընկերությունը պետք է համապատասխանի անկախ Անձնակազմի կառավարման (HR) սերտիֆիկացման՝ Լավագույն գործատու ինստիտուտի (Top Employer Institute) կողմից սահմանված ստանդարտներին և համապարփակ ուսումնասիրության միջոցով գնահատում անցնի:
Ավելի քան 1600 ընկերություններ աշխարհի 119 երկրներից ստացել են Լավագույն գործատուների ինստիտւտի վկայագրեր և Լավագույն գործատու կարգավիճակ, բայց դրանցից միայն 16-ն են ճանաչվել միջազգային մակարդակով։
«Մեզ համար Լավագույն գործատու ճանաչվելը ինքնին նպատակ չէ։ Սա ապացույց է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ ապահով ու ճկուն միջավայր ապահովելով մեր բոլոր աշխատակիցների համար, ովքեր կենտրոնացած են շարունակական կատարելագործման և նորարարությունների վրա: Ութերորդ անընդմեջ ճանաչումը հստակ ուղերձ է նաև մեր ապագա աշխատակիցներին։ Մենք հոգ ենք տանում մեր մարդկանց մասին և նրանց եզակի հնարավորություն ենք ընձեռում իրենց կարիերայով զբաղվել լավագույն միջավայրում»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը՝ Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրենը:
Հավասար պայմաններով Ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը հատկապես բարձր է գնահատվել Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից։ Համաձայն այդ քաղաքականության՝ 2021 թվականի հունվարի 1-ից ընկերության ցանկացած աշխատակից, անկախ սեռից, երեխա ունենալիս կարող է վայելել 20-շաբաթյա վճարովի արձակուրդ:
Բելառուսի և Կովկասի Մարդիկ և Մշակույթ բաժնի տնօրեն՝ Ալիյա Ալդաշեվան նշեց հետևյալը․
«Չնայած ճանաչմանը, 2021 թվականին մենք պատրաստվում ենք շարունակել ներդնել նորարարական մոտեցումներ և կենտրոնանալու ենք հետևյալի վրա.
– Գենդերային հավասարության սկզբունքներ` բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու և գենդերային հավասարության հասնելու նպատակով:
– Ներառում. Խթանել ներառական մշակույթը կազմակերպության մեջ և հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր էթնիկ խմբերի համար:
– Աշխատանքի նոր ձևերի ներդրում. Բարելավել հեռահար աշխատանքի հնարավորությունները՝ անկախ ֆիզիկական տեղակայությունից, խրախուսել փոխազդեցության նոր ոճերի ներդրումը և ստեղծել գլոբալ միջավայր, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի մարդկանց և նրանց բարեկեցության վրա»:
###
JTI-ի մասին
JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD հայտնի ապրանքանիշերը: Ավելին, JTI- ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է 44000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։
Կարիերայի հնարավորությունների համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://jobs.jti.com
JTI-ը հանդիսանում է Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.jti.com