Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և օժանդակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին: Մենք պետք է անենք այն, ինչ նախորդ վարչակազմը չի արել»,- նշել է Մենենդեսը:

Սենատորը հավելել է, որ պետք է անել ամենը, որպեսզի բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք:




Լրահոս