Արմեն Սանամյանը կգլխավորի Կանանց Հայաստանի ազգային հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

55-ամյա Արմեն Սանամյանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, որը հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով: Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները»,-ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս