Խառնաշփոթ ՊՆ-ում. մինչ նախարարությունում «պաշտոնակռիվ են անում», Ջերմուկում զինվորներ են անհետանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Պն-ում ՀՀ ԶՈՒ նոր գլխավոր շտաբի պետ են նշանակում և վիճարկում, թե ի վերջո ով է համարվում ԳՇ պետ իրավունքի ուժով, Ջերմուկում զինվորներ են անհետանում:

ArmLur.am-ը դեռ առավոտյան գրել էր, որ արտառոց դեպք է եղել Ջերմուկի զորամասերից մեկում: Երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր են անետացել Ջերմուկի զորամասից եւ, նախնական տեղեկություններով, զինվորները միգուցե մնացել են ձնաբքի տակ:

Ըստ ArmLur.am-ին  հասած լուրերի, կորած զինվորները Կարեն Պետրոսյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի N զորամասից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում: Ըստ զորամասից մեզ հասած լուրերի՝ զինվորները 5 օր՝ չէին կարողանում հերթափող կազմակերպել, տղաներն էլ գնացել են իրենց դիրքից մեկ այլ դիրք՝ իրենց ծխախոտ, այլ անհրաժեշտ իրեր բերելու եւ կորել են:

Քիչ առաջ էլ Պաշտպանության նախարարությունից հայտարարություն տարածեցին զինվորների անհետացման մասին՝ հաստատելով մեր տեղեկությունը.

«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում։




Լրահոս