Արցախում մարտի 24-ին կատարված 81 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 25-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 268 քաղաքացու հետազոտություն, որոնցից 576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար