Սուրբ Զատիկին հայաստանյան խանութներում ձու չկար: Ավելին, որոշ սուպերմարկետներում մեկ տուփ ձու գնելու համար պետք է պայքարեիր: Պարզվում է՝ քաղաքացիներ են եղել, որոնք Զատիկին ձու չեն դրել սեղանին, չեն ունեցել:
ArmLur.am–ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ քանի՞ ձվով են Սուրբ Զատիկը նշել եւ արդյոք կարողացել են ձու գտնել, թե ոչ:
Պարզվեց՝ ձվի դեֆիցիտի պատճառով քաղաքացիներ են եղել, որոնք ստիպված են եղել խանութ գնալ ընտանիքի անդամներով՝ օրվա տարբեր ժամերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան