ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:
2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։ Այդ հարցն ընդգրկված է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում: