Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու, նրա հակվածությունների, թերությունների, բնավորության գծերի մասին:
Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ ունեն: Հավակնոտ և փառասեր են: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծ մասամբ շնորհիվ հայացքի: Սիրահարվելով այսպիսի մարդու` շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կհանգեցնի, ուստի այս մարդկանց խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողները զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, բայց երբեք չեն ներում անհավատարմությունը և վիրավորանքը: Նրանց սիրում են ընկերները` հավատարմության և փափուկ բնավորության համար: Կանաչ աչքերով մարդիկ շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Նրանք կարող են լինել և’ լավ ընկերներ, և’ սկզբունքային ղեկավարներ, սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն թշնամու:
Երկնագույն (բաց կապույտ) աչքեր
Երկնագույն աչքեր ունեցողներն անուղղելի ռոմանտիկ են` պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել: Շատ շուտ են բորբոքվում և կորցնում են սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Կապույտ աչքեր ունեցող մարդիկ միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Խորհուրդ է տրվում փոխզիջումների գնալ:
Մոխրագույն աչքեր
Մոխրագույն աչքեր ունեցողները շատ աշխատասեր են: Նրանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները:
Շագանակագույն աչքեր
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն են, հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Չնայած երազելու հակմանը` այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: