Ընտանիքի բոլոր անդամները թունավորվել են. մանրամասներ 12-ամյա աղջկա մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի բոլոր անդամները թունավորվել են, բայց 12 տարեկան աղջկա կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը:

«Ծնողների վիճակն այս պահին լավ է: Չգիտենք, թե ինչ են կերել, տանը սովորական հաց են կերել: Հիմա  դատաբժշկական փորձաքննություն պետք է անեն, որից հետո էլ կիմանանք, թե ինչ է եղել, դեռ ոչ մի բան պարզ չէ»,-նշեց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):

Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս