Հոնկոնգյան համալսարանի կորոնավիրուսի՝ քթի աէրոզոլի պատվաստանյութը սպառողներին հասանելի կլինի միայն երկու-երեք տարի հետո։ Այս մասին այսօր հաղորդել է South China Morning Post- ը:
Ներկայումս դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ կլինիկական փորձարկումները շարունակվում են։
«Առաջին փուլը ընթացքի մեջ է, ավելի քան 10 մարդ մասնակցել է փորձարկմանը»,- ասել է ետազոտական խմբի անդամ, պրոֆեսոր Իվան Հունգ Ֆան-նագին:
Մշակած պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել նույնիսկ վեց ամսականից բարձր երեխաներին: Պատվաստանյութի մեկ դոզան բավարար է և երկու դեղաչափի անհրաժեշտություն չկա: Ակնկալվում է, որ դեղամիջոցի ամենալուրջ բացասական ազդեցությունները կարտահայտվեն կարճատև, մեղմ գլխացավի և քթարտադրության զգացողության ձևով: