Ներմուծման ծավալները նվազել են. ինչ ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում մարտ ամսին բարձր ցուցանիշներ է արձանագրել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտին փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով: Բայց հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է հակառակ պատկերը: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 2 տոկոսով: Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 1 տոկոս: Փոխարենը՝ 4.7 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 5.6 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, մարդկանց գնողունակության անկման արդյունք է: Արդյունաբերության ոլորտում այս տարվա հունվար-մարտ ամիսներին եւս նվազում ենք արձանագրել. այս ոլորտում անկումը կազմել է 3.9 տոկոս:

ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս անկում ունենք. այն կազմել է 4.4 տոկոս: Մասնավորապես, ներմուծման ծավալնելն են 8.7 տոկոսով պակասել, իսկ արտահանումն էլ ավելացել է 3.4 տոկոսով: Բացի այս, տեղեկացնենք նաեւ, որ սպառողական շուկայում այս տարվա երեք ամիսներին արձանագրված գնաճը կազմել է 5.2 տոկոս:

Ս.Հ.




Լրահոս