ՌԴ-ն Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանք պետք է մինչև մայիսի 5-ի օրվա վերջը լքեն ՌԴ-ն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«[Դեսպան] Լյուբոմիր Ռեգակուն հայտնել է, որ որպես պատասխան միջոց` Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվում։ Նրանց հանձնարարված է մինչև 2021 թվականի մայիսի 5-ի օրվա ավարտը լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը: Դեսպանին հանձնվել է համապատասխան նոտա», – ասված է հաղորդագրության մեջ:

Ռեգակուն վճռական բողոք է հայտնել Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների կողմից «հակաիրավական գործունեության անհեթեթ և մտացածին մեղադրանքով» սլովակ կողմի անհիմն հայտարարության կապակցությամբ, նշել են դիվանագիտական գերատեսչությունում:

«Ասված է, որ Սլովակիայի իշխանությունների որոշումը ՝ կեղծ համերաշխություն ցուցաբերել Չեխիայի հետ նրա սադրիչ հակառուսական արշավում, վնաս է հասցնում ավանդաբար բարեկամական ռուս-սլովակյան հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իշխանություններն արտաքսում են երեք ռուս դիվանագետների, որոնք պետք է 7 օրվա ընթացքում լքեն Հանրապետությունը: Բրատիսլավան այդ կերպ է արձագանքել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ պետություններին ուղղված Պրահայի խնդրանքին ՝ համերաշխություն ցուցաբերել Չեխիայի հետ Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:




Լրահոս