ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազն ու ՄԻՊ-ը՝ Ազգային ժողովում. թեժ նիստեր են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ից մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է թեժ եւ երկարատեւ լինել: Օրակարգում ընդգրկված է լինելու 32 հարց: Այդ նախագծերի մեջ կան այնպիսինները, որոնք թեժ քննարկում են խոստանում:

Այդ հարցերի թվում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն նկատենք՝ հանձնաժողովի եզրակացությունը խորհրդարանին ներկայացվել է ժամկետների ակնհայտ խախտմամբ, եւ դրա թիվ մեկ պատասխանատուն խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն է: Բանն այն է, որ դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն այն ներկայացվեց միայն այս տարվա ապրիլի 23-ին: Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:

Թեժ քննարկում է խոստանում նաեւ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Երեկ արդեն Գլխավոր դատախազության տարեկան հաղորդումը քննարկվել էր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն ուշագրավ էր, որ այն տեղի ունեցավ առանց ընդդիմադիր պատգամավորների մասնակցության: Այժմ արդեն նախագիծը կքննարկվի լիագումար նիստում եւ հարցերի հնարավորություն կունենան նաեւ ընդդիմադիր պատգամավորները:

Հաջորդ նախագիծը, որը թեժ քննարկում  է խոստանում, վերաբերում է արդեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը: Կքննարկվի «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետٳթյան մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի ՄԻ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Գաղտնիք չէ իշխող ուժի վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդեպ եւ այս անգամ եւս նրանք ամեն ինչ կանեն որեւէ սխալ կամ բացթողում գտնելու համար: Այնպես որ մինչ Ազգային ժողովի լուծարումը, դեռ թեժ նիստեր կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս