Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-ից 29-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը երկու դեպքում էլ կանցկացվի նորմատիվների հանձնմամբ: Գրավոր քննական թեստերը կազմում է ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է՝ համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր – 4 16-17 միավոր – 8

10-11 միավոր – 5 18-19 միավոր – 9

12-13 միավոր – 6 20 միավոր – 10

14-15 միավոր – 7

2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Մանրամասների համար զանգահարել (091) 195610 և (010) 667250 հեռախոսահամարներով:




Լրահոս