Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»: