Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Վազգեն Ռշտունու եւ այլ դատավորների մասին է:
ArmLur.am-ը այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուց հետաքրքրվել է՝ արդյոք վերջինս մտավախություն ունի ԱԱԾ ցուցակում հայտնվելու առումով եւ ինչ տեղեկություններ ունի այդ մասին: Ի պատասխան Վազգեն Ռշտունին հայտարարեց, թե վաղուց է եղել ԱԱԾ ցուցակում:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան