Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրանք պայմանավորվել են հանդիպել Ռեյկյավիկում մայիսի 20-ին՝ Արկտիկական խորհրդի շրջանակում:
Լավրովն ու Բլինկենը նաև քննարկել են հնարավոր գագաթնաժողովը: