Կմնան այնքան ժամանակ մինչև հստակեցվի, թե ինչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը. մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքի և Արա Այվազյանի հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի են դարձել երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի և ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ փակ հանդիպումից:

Ըստ մեր տեղեկությունների` դաշինքը փորձել է պարզել, թե արդյոք Այվազյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել ու հեռանալ:

ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ այո ինքը, փոխնախարարներն ու տարբեր վարչության ղեկավարներ պատրաստվում էին հրաժարականներ ներլայացնել: Բայց քանի որ իրենց դաշինքը ու տարբեր քաղաքական ուժեր նախօրեին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրին՝ տարբեր պահանջներ ներկայացնելով, իրենք որոշել են այս պահին չգնալ, քանի որ ստացվում է, որ դա եղավ իրենց ճնշման պատճառով:

Բայց իրականում իրենք դեմ են այն փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դա անում են իրենց խղճի առաջ մաքուր լինելու համար:

Այվազյանը նշել է, որ իրենք կմնան այնքան ժամանակ մինչև հստակեցվի, թե ինչի շուրջ է բանակցում Փաշինյանը ու ինչ է պատրաստվում ստորագրել: Եթե Փաշինյանին համոզել չհաջողվեց, որ չգնա նման քայլի, ապա իրենք իրենց թիմով կհեռանան արտաքին գործերի նախարարությունից: Դա կլինի իրենց կամքը և ոչ թե փողոցի ընդդիմության պահանջը:

Նշենք, որ երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպմանը ներկա են եղել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանն ու Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս