Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել պարետային ժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել պարետային ժամը, որն անցյալ տարվա նոյեմբերից երկրում սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Չեղարկվել է նաև փողոցում բժշկական դիմակ կրելու որոշումը: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Բաց տարածքում բժշկական դիմակների պարտադիր կրում այլևս չի լինի, կլինի միայն տրանսպորտում և փակ տարածքներում:

Հուլիսի 1-ից կհեշտացվեն գիշերային տեղաշարժի սահմանափակումները»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը:




Լրահոս