Մեծ Բրիտանիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

եծ Բրիտանիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ներկայացվել։ Օրինագիծը ներկայացվել է Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի Համայնքների պալատի քննարկմանը 2021-ի դեկտեմբերի 10-ին։

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ նշելով, որ դա թույլ կտա շտկել Հայոց ցեղասպանության 106-ամյա ժխտման անարդարությունը։




Լրահոս