Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նրան այդ դեպքի մասին հարցեր են ուղղել: Սեյրան Խաչատրյանը ասել է, թե իբր բան չգիտի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ոստիկաննությունը տեղեկություններ ունի, որ Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել, բայց կոնկրետ ինչ, պարզում են: Ավելին, իրավապահները այս պահին փնտրում են գործող մարզպետի որդուն:
Ավելին ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Գորիսի կրակոցների գործը չի քննվի Սյունիքի մարզում: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալն է, ուստի այս պայմաններում օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որին իրավապահները փնտրում են:
ArmLur.am-ին հաջողվել է զրուցել Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: