Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ եւ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 46-ամյա Արամ Գ.-ն էր, ով ժամանակավորապես բնակվում էր Երեւանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երեւանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ.-ն է։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես կարող եմ սեփականություն համարվող իմ բնակարանը փոխանցել որդուս: Այն բնակարանը, որի սեփականատերն եմ, ցանկանում եմ փոխացնել որդուս անունով, սակայն ունեմ տեղաշարժման խնդիր: Ուզում եմ ծանոթանալ կարգին, թե ինչ կարող եմ անել, ուր դիմել:
Էլմիրա Մանուկյան (55 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Այս դեպքում քաղաքացին կարող է դիմել նոտարին նոտարական գրասենյակից դուրս գործողությունների իրականացման համար: Նշենք նաեւ, որ նոտարն իր գործունեությունն իրականացնում է նոտարական գրասենյակում, որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքները սահմանում է արդարադատության նախարարը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ի՞նչ ձեւով:
Հրանուշ Կիրակոսյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ: