Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ խորհրդարանում լրագրողներն աշխատում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո: ԱԺ միջանցքներում անթիվ ՊՊԾ աշխատակիցներ են, որոնք սահմանափակում են լրագրողների տեղաշարժը ու որևէ պատգամավորի սենյակ մուտք գործելը:
Խորհրդարանի նոր մասնաշենք ընդհանրապես արգելված է լրագրողների մուտքը, իսկ «Լաչինի միջանցք» ասվածը վերահսկում են ՊՊԾ-ականները: Մի խոսքով, լրագրողների աշխատանքը խորհրդարանում մեղմ ասած դարձել է փորձանք, պատգամավորների հետ հարցազրույցներ իրականացնել էլ «բախտի» հարց է. եթե հանկարծ կարողացար մի պատգամավորի պատահաբար «բռնել» տեղում՝ միայն կկարողանաս մասնագիտական պարտականությունդ կատարել: Հիմա այս ամենն էլ դեռ քիչ չէ, այսօր Armlur.am-ի թղթակիցը հայտնվեց անհարամար իրավիճակում, մասնավորապես, երբ խորհրդարանի հին մասնաշենքի միջանքում Armlur.am-ի թղթակիցը ցանկացել է հարցազրույց է անցկացնելԱԺ իշխանական պատգամավորների հետ, հանկարծակի ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն է հայտնվել, ՊՊԾ աշխատակիցներին է հրավիրել` լրագրողին այդ տարածքից «հանելու» համար:
ՊՊԾ աշխատակիցներն էլ մոտեցել են լրագրողին ու խնդրել միջանքից հեռանալ, քանի որ Կոնջորյանի օգնականն այդպես է ուզում: Զավեշտալին այն է, որ հիմա էլ պատգամավորների օգնականներն են որոշում, թե լրագրողները որտեղ պետք է աշխատեն, ինչ ձևաչափով ու որ տարածքում: Եթե պատգամավորները որևէ խնդիր չեն տեսնում լրագրողներին հարցազրույց տալու, ով է այդ դեպքում Հայկ Կոնջորյանի օգնականը, որը որոշում է, թե իր աշխատանքը ինչպես պետք է իրականացնի լրագրողը: Հուսանք, Կոնջորյանն իր օգնականին կբացատրի իր գործառույթները խորհրդարանում, թե չէ կարծես թե նա արդեն սկսել է շեղվել իր հիմնական աշխատանքից:
Սոնա Գրիգորյան