Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով՝ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկեր է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- հորդորում են շրջակա միջավայրի նախարարությունից: