Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։
Նիստի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է։
Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարց ուղղեց Կարեն Սարգսյանին՝ հասկանալու համար, թե վերոհիշյալ նախագիծը ում հետ է քննարկվել, ի պատասխան Կարեն Սարգսյանը նշեց, որ այն քննարկվել է նաև Վահե Ղալումյանի հետ:
Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն հանձնաժողովը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, և օրենքի խախտում է լինում, որ այդ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում: