Աղվան Վարդանյանին կանչել են ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին քիչ առաջ հրավիրել են ՀՔԾ հարցաքննության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Աղվան Վարդանյանն արդեն այնտեղ է:

Մեր տեղեկություններով սակայն, Աղվան Վարդանյանը միակը չէ եւ ՀՔԾ են կանչել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Armlur.am-ի տեղեկություններով ՀՔԾ տասնյակից ավելի ծանուցումներ է ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին Աժ ծեծի մասով, որ վկայի կարգավիճակով գան եւ դեպքի մասին պատմեն: Ծանուցումներ են ստացել ինչպես ՔՊ պատգամավորները, այնպես էլ «Հայաստան» խմբակցության պտգամավորերը

Ք.Մ.




Լրահոս