ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշնանն ակտիվություն կլինի. արտախորհրդարանական ուժերը կմասնակցեն ընտրությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի կունեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս անգամ ընտրությունները կլինեն ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ: Միայն հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցելու ցանկություն ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը: Մասնավորապես, խոսքը «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին է:

Մՙասնավորապես, արդեն տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի նիստ եւ հանձնարարականներ են տրվել շարունակել աշխատանքները նշված ուղղություններով և հստակեցնել անելիքները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Իսկ ահա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու: Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս