ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ համայնքը կլինի Թալինը. մանրամասներ համայնքների խոշորացման ծրագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին եւ 20-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, եւ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին:

Ամենաշատ՝ 29 համայնք, պլանավորվում է ներառել Թալին խոշորացված համայնքում, քիչ չեն նաև խոշորացման ենթակա համայնքները Շիրակի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում:

Այս աշնանը՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, քանի որ համայնքների մի մասում լրացել են և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունները, իսկ որոշ համայնքներ տևական ժամանակ է, ինչ կառավարվում են Կառավարության կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

Համայնքների խոշորացումից հետո 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով՝ բնակիչները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ նշանակելու է համայնքի ղեկավարին։

Առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր եւ Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Սակայն կառավարությունը դա անում է առանց տեղական հանրաքվեի: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս