Մեր հանրապետությունում ծառայությունների ոլորտում մեկ ամսվա ընթացքում սակագները բարձրացել են: Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ այս տարվա օգոստոսին հուլիս ամսվա համեմատ ծառայությունների ոլորտում սակագները բարձրացել են 0.1 տոկոսով, բայց մեկ տարվա համեմատ գնաճը կազմել է 1.8 տոկոս:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում բարձրացել են վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագները: Բացի այս, տրանսպորտային ծառայությունների սակագները եւս բարձրացել են`0.3 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.4 տոկոս հավելաճով: Բացի այս, սպասարկման ծառայությունների սակագներն են բարձրացել՝ 0.7, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.5 տոկոսով:
Փոխարենը՝ բժշկական ծառայությունների սակագների մակարդակն է նվազել՝ 0.2 տոկոսով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.4 տոկոսով: Իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:
Ս.Հ.