Ինչպես հայտնի է, ՓՊ նախագահի ընտրության նախնական արդյունքների համաձայն, փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։
Քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան: Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Նշենք, որ ընտրության նախնական արդյունքներից հետո գրառում էր կատարել արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ ընդգծել, որ փաստաբաններն ընտրեցին անկախությունը: «Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին», – նշել էր նա:
Բանն այն է, որ Գևորգ Գյոզալյանը, որը չընտրվեց, վայելում էր իշխող ուժի համակրանքը եւ հենց նրան էին ցանկանում տեսնել մի կառույցի նախագահի պաշտոնում, որի անդամները հիմնականում դեմ են արտահայտվում ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը: Հավելենք, որ ընտրված Սիմոն Բաբայանը 2014 թվականից մինչ օրս Փաստաբանական դպրոցի տնօրենն էր:
Ն.Հ.