Այս տարի ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան նախորդ տարի. ցուցանիշներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան ժամանել է ավելի քիչ թվով զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ կորոնավիրուս վարակի պատճառով ճանապարհները փակ էին: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստան ժամանել է 239 հազար 263 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 307 հազար 590: Այս ոլորտում արձանագրված անկումը կազմել է 22.2 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանած 239 հազար 263 զբոսաշրջիկից 82 հազար 392-ը տեղավորվել է հյուրանոցային տնտեսություններում, իսկ 156 հազար 871-ը բարեկամի տանը կամ վարձու բնակարաններում:

Ի դեպ, Հայաստանից մեկնողների թիվն էլ է պակասել. օրինակ եթե նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունից մեկնել է 274 հազար 435 զբոսաշրջիկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել է 115 հազար 546: Այս ցուցանիշը 58.4 տոկոսով նվազել է:

Որոշ մասնագետներ համոզված են, որ ցուցանիշի նվազումը պայմանավորված է հետպատերազմական վիճակով:

Ս.Հ




Լրահոս