Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:




Լրահոս