Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Ըստ հաղորդագրության` Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը հերթական դավաճանություն է համարում Ադրբեջանի նկատմամբ, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ:
Պետք է ընդգծել, որ Իրանն Ադրբեջանի տարածքն ակտիվորեն որպես տարանցիկ գոտի է օգտագործում հիմնական փոխադրումների իրականացման համար: Խոսքն առաջին հերթին Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է:
«Իրանի դավաճանությունը շոշափելի վնաս չի պատճառի Ադրբեջանին, քանի որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն առաջնահերություն էր տալիս այլ երթուղիներին: Սակայն Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին ոչ երկիմաստ եզրակացությունների է դրդում Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կողմնորոշիչների վերաբերյալ», – ասվում է զեկույցում, մեջբերում է աղբյուրը: