Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը երեքշաբթի կեսօրին Թեհրանից մեկնել է Մոսկվա:
Ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով:
Ըստ ՌԴ ԱԳՆ երկուշաբթի հայտարարության, Ամիր Ամիրաբդոլլահիանը և Լավրովը պետք է քննարկեն ահաբեկչական սպառնալիքների, թմրանյութերի անօրինական մաքսանենգության դեմ պայքարը, հետկոնֆլիկտային դարաշրջանում միջազգային ներդրումներն ու Աֆղանստանի վերակառուցումը, Սիրիայի հարցով Մոսկվայի սև Թեհրանի կզբունքային դիրքորոշումները, բանակցությունների վերսկսումն Իրանի միջուկային գործարքի վերածնման շուրջ և տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները: