Ուշագրավ դեպք քննիչների՝ Սյունիքից Երևան գալու ճանապարհին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երեւանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երեւանում հարցաքննելու գործընթաց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ Սյունիքի մի շարք համայնքի ղեկվարների ձերբակալման ու Երեւան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել: Մեր տեղեկություններով՝ մինչ քննիչները ձերբակալված համայնքի ղեկավարներին մեքենայով տեղափոխել են Երեւան, նրանց հարազատներն ու գործով անցնող վկաները ուղղաթիռով քննիչներից շուտ հասել են Երեւան ու բաժիններում դիմավորել են իրենց հարազատներին:

Ասել է թե՝ կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները: Քննիչները մինչ օրս հիշում, քննարկում են այդ օրերի իրադարձությունները:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս