«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,- նշում է Դանիելյանը։: