ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշում՝ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի քրեական գործով. արդարադատության նախարարությունը կվերահսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվասկանին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը Արման Ղուկասյանը 2019-2020 թթ. ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգևատրման մասին հրամաններ:

Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ:

Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

Այս գործով դատարանը կայացրել վճիռը Արման Ղուկասյանին մեղավոր ճանաչել դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով` պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ 1 տարի ժամկետով:

Սակայն ավելի ուշ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակելով փորձաշրջան, իսկ ահա Արման Ղուկասյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության բնակության վայրի համապատասխան բաժնի վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս