ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրարանցում 007 խցում. ինչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2021 թվականի հուլիսի 22-ին’ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 007-րդ խցում պահվելու ընթացքում, ₽ԿՀ-ի բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելու նպատակով’ չի ենթարկվել նույն հիմնարկի աշխատակից Գոռ Հովհաննիսյանի կողմից վարքագիծը հանդարտեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, հայհոյանքներ է հնչեցրել ՔԿՀ-ի աշխատակիցների հասցեին, ապա Գոռ Հովհաննիսյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ սուր կտրող-ծակող առարկան ձեռքում պահած’ սպանության և բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել հավաքված աշխատակիցների հասցեին, որի ընթացքում ձեռքը խցի կերակրադռնակից հանելու միջոցով սուր կտրող- ծակող առարկայով հարվածել է Գոռ Հովհաննիսյանի ձախ ձեռքին’ պատճառելով ձախ դաստակի 4-րդ մատի շրջանի կտրված վերքի ձևով’ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ք.Մ.




Լրահոս