Կիևը հուսով է, որ հնարավոր կլինի համագործակցել Թբիլիսիի հետ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինա վերադարձնելու հարցում:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխանցում է УНИАН-ը:
«Մենք այժմ ստորագրություններ ենք հավաքում։ Արդեն 100-ից ավելի ստորագրություն է հավաքվել ուկրաինացի խորհրդարանականներից՝ դիմելու Վրաստանի նախագահին խնդրանքով, որպեսզի Սաակաշվիլուն ճիշտ բուժօգնություն ցուցաբերվի, քանի որ մենք տեսնում ենք, որ ուկրաինացի բժիշկների կոնսիլիումին թույլ չեն տալիս այցելել Միխեիլին»,- ասել է Արախամիան՝ հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է:
Արախամիան նշել է, որ ուկրաինացի պատգամավորները շարունակում են հարցի վերաբերյալ գործակցությունը իրենց եվրոպացի գործընկերների հետ: