Նոյեմբերի 29-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Երկրորդ կյանք» 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը, որի գլխավոր հերոսներն են դերասան Վարշամ Գեւորգյանն ու դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում Վարշամ Գեւորգյանը պատմել է երկար ժամանակ հեռուստաէկարններին չերեւալու եւ նոր հեռուստաՖիլմի մտահղացման մասին: Մեր զրուցակցի խոսքով՝ նման հեռուստաֆիլմի ստեղծելու գաղափարը ծագել է դեռեւս երեք տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով նկարահանումները հետաձգվել են, եւ վերջապես հիմա նա հնարավորություն ունի ներկայացնելու հեռուստադիտողին:
Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երեւանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը:
Հեռուստաֆիլմում խաղում են անվանի դերասաններ՝ Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) եւ այլք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան