ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը CՕVID-19-ի կանխարգելման նպատակով պատվաստանյութեր ձեռքբերելու համար գումար կհատկացնի առողջապահության նախարարությանը: Խոսքը 1 մլրդ 453 մլն 500 հազար դրամի մասին է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախարարությունն այդ գումարով նախատեսում է 400 հազար դեղաչափ Սինոֆարմ ընկերության պատվաստանյութ ձեռք բերել:
Ըստ առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 31-ին հանրապետություն ներկրված 400 հազար դեղաչափ Սինոֆարմ պատվաստանյութը՝ միջին օրական 15000 դեղաչափ ծախսի դեպքում, բավականացրել է մինչեւ նոյեմբերի վերջ, որից հետո դիտվել է պատվաստանյութի մատակարարման ընդհատում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետությունում COVID կանխարգելմանն ուղղված` պատվաստանյութի ձեռքբերման միջոցառման շրջանակներում հատկացված 5 մլրդ 5 մլն 608 հազար դրամից փաստացի ծախսվել է 4 մլրդ 984 մլն 598 հազար դրամը` 1 մլն 190 հազար 790 դեղաչափ պատվաստանյութ (Asra Zeneka, Sputnik-V, Sinophm) ձեռքբերելու համար:
Ս.Հ.