Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության(ՊՊԳՎ) նախկին պետը կալանավորվել է: Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Այս կերպ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի կողմից երեկ ներկայացված կալանքի միջնորդությունը:

Վարդան Մինասյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 2-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Հիշեցնենք, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։

Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:

Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո:




Լրահոս