Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ +Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
ՀԻշեցնենք այսօր ավելի վաղ ArmLur.am֊ը գրել էր, որ նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված զինվորների գործով նոր կալանավորումներ են սպասվում: Մեր տեղեկություններով ՀՀ զինվորական քննչական վարչությունը ևս 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Ի դեպ, մեր տեղեկություններով գերությունից վերադարձած տղաները հարցաքննվել են, ինչից հետո կալանավորումների շարքը ավելացավ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիները կհարցաքննվեն: