Երևանում վաղ առավոտից կանգառներում կուտակումներ են. մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում վաղ առավոտից կանգառներում կուտակումներ են: Մարդիկ բողոքում են, որ 40 րոպեից ավել կանգնած են, սակայն, տրանսպորտ չկա: Դրան զուգահեռ էլ տաքսիների վարորդները այսպես ասած «առիթից օգտվում են»՝ կրկնապատկելով  ծառայության գումարները: ArmLur.am-ի աշխատակիցները նույնպես բախվել են այս խնդրին: Մեր թղթակիցները փոխանցում են, որ նույն պատկերն է գրեթե բոլոր վարչական շրջաններում:

Իսկ թե ինչ է կատարվում, արդյոք վարորդները գործադուլ են հայտարարել, դեռ հստակ չէ, քաղաքապետարանից հայտնում են, որ հայտարարությամբ հանդես կգան:

Լ. Խ.




Լրահոս