Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշեց Զախարովան:
Ինչ վերաբերվում է երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակմանը, Զախարովան ասաց, որ դա տրամաբանական և ողջամիտ քայլ է:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- եզրափակեց Զախարովան: