Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 47 հազարը՝ մահացել. այս մասին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ախտահարման նոր դեպքերի քանակը, նախորդ յոթ օրվա համեմատությամբ, նվազել Է 5 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը՝ 10 տոկոսով:
«Անցյալ շաբաթ վարակման, ինչպես նաեւ մահերի նոր դեպքերի թիվը, նախորդ շաբաթվա համեմատությամբ, նվազել Է համապատասխանաբար 5 տոկոսով եւ 10 տոկոսով»,- ասված Է ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրում:
Փաստաթղթում բերված վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 6-ից մինչեւ 12-ը հայտնաբերվել Է 4 000 817 ախտահարված, եւ արձանագրվել Է 46 961 մահացու վախճան: Եվրոպային Է բաժին ընկնում յոթ օրվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի 65 տոկոսը եւ մահերի 60 տոկոսը. նշվել Է հիվանդացության 7 տոկոսով նվազում, մահացությունը նվազել Է 3 տոկոսով: Հիվանդացության զգալի աճ Է արձանագրվել Աֆրիկայում (111 տոկոսով): Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ վարակման զգալի քիչ դեպքեր են եղել Ամերիկայում (10 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (10 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7 տոկոսով): Մահացությունն աճել Է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարաշրջանում (4 տոկոսով), բայց կրճատվել Է Հարավ – արեւելյան Ասիայում (50 տոկոսով), Ամերիկայում (14 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (3 տոկոսով) եւ Աֆրիկայում (1 տոկոսով): Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Է ԱՄՆ-ն (674 019), այնուհետեւ հետեւում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) եւ Ռուսաստանը (215 283): Աշխարհում գերակշռող Դելտա շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել Է անալիզների 99,2 տոկոսի, Օմիկրոնը՝ 0,4 տոկոսի դեպքում:
Ինչպես նշում են ԱՀԿ-ում, 77 պետություններում հայտնաբերված Օմիկրոն շտամը «աճի առավելություններ ունի Դելտայի հանդեպ. այն ավելի արագ Է տարածվում ոչ միայն Հարավային Աֆրիկայում, որտեղ Դելտայի շրջանառությունը եղել Է ցածր, այլեւ այնտեղ, որտեղ շատ են Դելտա տարբերակով վարակման դեպքերը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:
Փորձագետները, վկայակոչելով նախնական տվյալները, ուշադրություն են հրավիրում, որ պատվաստանյութերը նվազ արդյունավետ են Օմիկրոնից պաշտպանության հարցում, իսկ այդ շտամով կրկնական վարակման ռիսկն ավելի բարձր Է, քան մյուսներով: «Ամբողջությամբ վերցված այս նոր տարբերակի հետ կապված ռիսկը, որն անհանգստություն Է հարուցում, մնում Է շատ բարձր»,- ասված Է տեղեկագրում:
Դեկտեմբերի 14-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 270 031 622 դեպք եւ 5 310 502 մահացած: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 395 564-ով, մահացու վախճաններինը՝ 5 312-ով: Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 49 629 855, այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (34 703 644) եւ Բրազիլիան (22 167 781): Մահացու վախճաններն ամենից շատ են ԱՄՆ-ում՝ 790 920, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում Է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888). հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ն. Պ.
ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ
«Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ, Ամանորին ընդառաջ, գնելով «Samsung», «iPhone» եւ «Xiaomi» սմարթֆոնների մի շարք մոդելներ, կստանաք 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրով: Առաջարկը գործում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը (ներառյալ): Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկ.
«Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայություններ են՝
TikTok, Instagram, Facebook, Spotify, Clubhouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, Twitter, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC, IVI հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն,
5 ԳԲ ինտերնետ,
400 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, «Vidafone Ուկրաինա»,
10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո,
300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր:
Ծանոթություններ
«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում գումարը գանձվում է, եւ սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետեւ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
212 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342977 դեպքի: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2464749, վերջին մեկ օրում` 7801 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7076 պացիենտ. մեկ օրում նվազել է 60-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 326559 անձ, վերջին մեկ օրում՝ 472 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է: Նախորդ օրը արձանագրվել նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: