Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

«Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ:




Լրահոս