Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա: Ոստիկանները Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի սկզբնամասում կանգնեցրել և ստուգել են նշված ավտոմեքենան։ Հետևի նստելատեղին դրված էր «Վեպր» տիպի ինքնաձիգ, օպտիկական նշանառության սարք, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ։ Մեքենայում հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և երկփողանի որսորդական հրացան։

37-ամյա ուղևորը հայտնել է, որ ինքնաձիգը, օպտիկական սարքը և փամփուշտները պատկանում են հորը, ինքը չունի համապատասխան փաստաթղթեր, իսկ ըստ 40-ամյա վարորդի՝ որսորդմիության անդամ է, հրացանն իրենն է և ունի համապատասխան փաստաթղթեր:
Տղամարդիկ, «Օպել» մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև հրացանի 12 փամփուշտ։ 37-ամյա տղամարդը ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է սատկած աղվես և հայտնել, որ այն որսացել է Ստեփանավանից Սարատովկա գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտավայրից՝ «Վեպր» ինքնաձիգով։

Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է: Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն։




Լրահոս